Կարիք չի եղել, չեն ընդգրկել. Հայկ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին կկայանա ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք խորհրդարանի առաջին նիստը, որին ներկա չեն լինի խորհրդարանից դուրս մնացած մի շարք պատգամավորներ:

Վերջիններիս թվում է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ում հետ ArmLur.am-ը զրուցել է իր խորհրդարան չանցնելու և հետագա անելիքների մասին:

«Ես նորմալ եմ վերաբերում դրան, կարիք չի եղել ինձ չընդգրկելու չեն ընդգրկել, ինչ խնդիր կա դրա մեջ: Ես ոչ մի վատ բան չեմ էլ տեսնում: Եկեք չմոռանանք, որ ես բացի պատգամավոր լինելուց նաև մանկավարժ եմ, մանկավարժությունը կա ու կա, կզբաղվեմ մանկավարժությամբ»,-ի պատասխան մեր հարցի ասաց նա:




Լրահոս