Զինեդին Զիդանը հաջորդ մրցաշրջանում կշարունակի զբաղեցնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը:
Իսպանական Marca-ն հաղորդում է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Զիդանին գործողությունների մեծ ազատություն է տվել՝ գերխնդիր դնելով մեկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի և Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները նվաճելը: