Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը լուրջ քննարկում են անցկացնում. անակնկալներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է: Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուների է առաջարկում, ու դեռեւս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահը կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսն ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաեւ նախարարների իր թիմում, եւ այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում:

ՀՀԿ-ում վերջնական որոշում չի կայացվել նաեւ, թե ՀՀԿ պատգամավորի թեկնածուներից ովքեր են գնալու խորհրդարան, ովքեր՝ ոչ: Իշխող կուսակցության ներսում այս անորոշությունն էլ պատճառ է դարձել մթնոլորտի լարման եւ անհաշտ պայքարի: Եւ իրենց համար դեպի խորհրդարան ճանապարհը ՀՀԿ-ականները փորձում են հարթել մյուսներին սեւացնելու, նրանց «տակը փորելու» մեթոդներով»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս