«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ ընտրություններից հետո բոլորի համար անակնկալ ակտիվություն է ցուցաբերում։ Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը, որը մշտապես լավ հարաբերություններ է պահպանել այժմ «Ծառուկյան» դաշինքով խորհրդարանի փոխխոսնակ դառնալ պատրաստվող Իշխան Զաքարյանի հետ, օրերս նրա հետ հանդիպել և քննարկել է ներքաղաքական գործընթացները։
Հանդիպման մասին իմացել է Գագիկ Ծառուկյանը, թե ոչ՝ տեղեկություն չունենք, բայց հայտնի է, որ հանդիպման հիմնական առարկան եղել է Ծառուկյանի քաղաքական տրամադրությունները ստուգելը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: