Մանրամասներ Արա Աբրահամյանի ծննդյան տարեդարձից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Զատկի պատարագից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ուղիղ օդանավակայան են շտապել եւ մեկնել Մոսկվա՝ Արա Աբրահամյանի 60-ամյակին մասնակցելու։ Մոտ 1000 հյուր է եղել «Սաֆիսա» ռեստորանում, ներկա է եղել ռուսական քաղաքական ու շոուբիզնեսի էլիտան՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ժիրինովսկու, Ֆիլիպ Կիրկորովի, Դիմա Դիբրովի, Գրիգորի Լեպսի, Նիկոլայ Բասկովի եւ այլոց մասնակցությամբ։ Հայաստանից եւս մեծ թվով հյուրեր են եղել՝ Արա Աբրահամյանի խնամի Արթուր Բաղդասարյանը մի քանի օր առաջ է մեկնած եղել։

Գագիկ Ծառուկյանը չնայած հրավեր է ստացել, բայց չի մեկնել, իսկ վարչապետը Մոսկվայի փոխարեն հանգստյան օրերն անցկացրել է Ղարաբաղում։

Հոբելյանն առանձնահատուկ ուրախ եւ տոնական է եղել, քանի որ ԱՄՆ-ում Արա Աբրահամյանը բարեհաջող ավարտել է բուժման կուրսը եւ լիաթոք ուրախացել է հյուրերի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ գրավոր ուղերձ է հղել Արա Արշավիրովիչին՝ հոբելյանի կապակցությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս