
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջին օրերին լարված են ՀՀԿ հինգերորդ գումարման կին պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Ռուզաննա Մուրադյանի և Մարգարիտ Եսայանի հարաբերությունները:
«ՉԻ»՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց միջև լուրջ մրցապայքար է ընթանում ԱԺ Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար:
Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում վերոնշյալ պաշտոնը զբաղեցնող Արտակ Դավթյանը այսուհետ կատարելու է ՊՆ փոխնախարարի պարտականությունները: Մինչ այդ ՀՀԿ տիկնայք հինգ տարի անընդմեջ պայքարել են արտասահմանյան գործուղումների մեկնելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: