Քանի օրենք է ընդունել անցած խորհրդարանը, քանիսը՝ մերժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն շարունակում է ամփոփել հինգերորդ գումարման խորհրդարանի աշխատանքները: Երեկ ներկայացրել էինք, թե ինչպես է եղել էթիկան խորհրդարանում: Այսօր կանդրադառնանք օրենսդիր մարմնի աշխատանքին թվերով՝ օգտվելով parliamentmonitoring-ի հրապարակած տվյալներից:

  • 10 նստաշրջանի ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն ընդունել է 1078 օրենք: Ընդունված 1078 օրենքից 66-ը մայր օրենքներ են, 1012-ը՝փոփոխություններ գործող օրենքներում:
  • 1078 օրենքից 995-ի (92%) հեղինակը կառավարությունն է, 83-ինը՝ (8 %) ԱԺ պատգամավորները:
  • Ընդունվել է 58 որոշում նախագծերի ընդգրկումը օրակարգ մերժելու մասին: Օրակարգ չընդգրկված բոլոր օրինագծերի հեղինակները ընդդիմադիր պատգամավորներն են, հատուկ կարգով քննարկվածներինը ՝ կառավարությունը:

Բնականաբար ամենից շատ մերժում է ստացել ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծերը՝ 10 անգամ: Այդ նախագծերը վերաբերել են.

  • նվազագույն աշխատավարձին
  • կուտակային կենսաթոշակային համակարգին
  • կառավարման ճգնաժամին
  • կոռուպցիային
  • ԼՂՀ ճանաչմանը
  • մարտի 1-ի հանձնաժողովին
  • Նաիրիտի հանձնաժողովին
  • Ընտրական օրենսգրքին

Հինգերորդ գումարման ընթացքում գրեթե երբեք ԱԺ մեծամասնությունը չի մերժել կառավարության ներկայացրած օրինագծերը. արձանագրված եզակի անհամաձայնությունները քվեարկությունների վրա չեն անդրադարձել: Բացառություն է եղել 5-րդ նստաշրջանը, որի ընթացքում քվեարկությամբ մերժվել են անձնական տվյալների պաշտպանությանը և «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը վերաբերող կառավարության օրինագծերը:




Լրահոս