
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անօթևանին օգնելու համար Մանչեսթերի կենտրոնում է կանգնեցրել իր Mercedes C3 AMG ավտոմեքենան:
«Mirror»-ը հայտնում է, որ Մխիթարյանը հինգ ֆունտ ստերլինգ է տվել անօթևանին, ինչպես նաև սելֆի է արել նրա հետ: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարող է տուգանվել 60 ֆունտ ստեռլինգով՝ ավտոմեքենան չթույլատրված տեղում կայանելու համար: