
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների Պալատը Հայոց ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի ճանաչման հարցով բանաձևեր է ընդունել:
«Պալատի բոլոր անդամները միաձայն են քվեարկել: Սա նահանգի առաջին փաստաթուղթն է, որում խոսվում է XX դարի ցեղասպանությունների մասին»,-հայտնում է Armenian Weekly-ն:
Փաստաթուղթը ներկայացվել է օրենսդիր մարմնին Պալատի անդամներ Քեթրին Ղազարյանի և Ահարոն Ռեգունբերգի կողմից: