ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Պողոսյանը սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարները. ռեկորդային թանկացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքին շուկայում շարունակվում են հետընտրական թանկացումները, և այս առումով բանանը ռեկորդակիր է: Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո այն կտրուկ թանկացավ: Նախկինում այն վաճառվում էր 650-680 դրամով, ընտրություններից հետո թանկացավ՝ դառնալով 730-750 դրամ, հիմա արդեն անցել է 780 դրամի սահմանագիծը. երեկ սուպերմարկետներում բանանն այդ գնով էր վաճառվում:

Ի դեպ, բանանի կտրուկ թանկացման մասին ահազանգել է նաեւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ ասելով, որ հետընտրական գնաճը 25-30 տոկոս է կազմում: Հիշեցնենք՝ բանան ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը:

Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարներն ու տրված ընտրակաշառքը: Ի դեպ, ընկերության շահույթը իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է ավելի քան 15 տոկոսով: Եւ չնայած սրան՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կոչված է վերահսկելու ներքին շուկայում արձանագրվող անհիմն թանկացումները, ոչինչ չի ձեռնարկում դրանց զսպելու ուղղությամբ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս