
Հայաստանի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի հիմնադրած «Արմավիա Կարգո» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նշենք, որ նշված երկու ընկերությունների սեփականատերը հայտնի գործարար Միկա Բաղդասարովն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունվարի 20-ի վճռով ընկերությունը սնանկացել է: Իսկ նույն դատարանի ապրիլի 5-ի որոշմամբ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Նշենք, որ ընկերությունը ՊԵԿ-ին պարտք է ավելի քան 45 մլն դրամ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ