
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջով Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի մարդկանց մերձեցմանը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերին նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Նման միջանցքի ստեղծմանը պարտադիր մասնակցություն պետք է ունենան Վրաստանը, Իրանը, Ադրբեջանն ու Հայաստանը»,-ասել է Զարիֆը իր վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:
Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան ապրիլի 17-ին: Այցի ընթացքում պլանավորվում է նաև հանդիպումներ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: