Թուրքիայի ընդդիմությունը կբողոքարկի հանրաքվեի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ազգային հանրապետական կուսակցությունը (թուրք.՝ Cumhuriyet Halk Partisi) կբողոքարկի կիրակի օրը երկրում անցկացված սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն, փոխանցում է BBC-ն:

Կուսակցությունը հայտարարել է քվեարկության ընթացքում խախտումների մասին, որոնց պատճառով կուսակցությունը պահանջում է բողոքարկել արդյունքները: Կուսակցությունը պահանջում է վերահաշվարկել ձայների 60%-ը:

Հանրաքվեի արդյունքով սահմանդրական 18 փոփոխություն է կատարավել: Մասնավորապես, ընդլայնվել են երկրի նախագահի իրավասությունները, և հանրապետությունն անցել է նախագահական կառավարման համակարգի:

Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 51,41%-ը, դեմ՝ 48,59%-ը: Ընդ որում, Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում բողոքի ակցիաներ են անցկացվել:




Լրահոս