Երեկ Ուրվագիծ հաղորդաշարի հյուրն էր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Հաղորդման ընթացքում Պետրոս Ղազարյանը հարցեր հնչեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի ու «Ելք» դաշինքի մասին, ինչն Փոստանջյանին այնքան էլ դուր չեկավ և նա առաջարկեց անցնել այլ թեմաների:
Սակայն Պետրոս Ղազարյանը չէր նահանջում` խոսելով չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին: «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասաց նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:
Հավելենք, որ Էրեբունիում այսօր կազմակերպված ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է այս միջադեպին` նշելով, որ այդ նույն հարցերը տալով լրագրողը խախտել է էթիկայի կանոններն ու «ոչ պրոֆեսիոնալիզմ» է դրսևորել: