
Սիրիական Հոմս քաղաքում ավարտվել է Էլ Վաեր արվարձանում զինված խմբավորումների դուրսբերման 5-րդ փուլը, փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ քաղաքը լքել է 2010 մարդ, այդ թվում՝ 510 գրոհային:
Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ գրոհայիններով և նրանց ընտանիքներով 55 ավտոբուսը մեկնել է Թուրքիայի հետ սահմանակից Ջարաբլուս քաղաք:
Նախորդ փուլի ընթացքում քաղաքը լքել է 2,5 հազար գրոհային, որոնք աջակցում են «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ծայրահեղական խմբավորումներինն: