Նախագահների եկամուտները հաճախ լրագրողական հետաքննությունների և հեռուստատեսությունում թողարկումների սյուժեների թեմա են դառնում: Սակայն վիճակագրության համաձայն՝ աշխարհի մի շարք երկրներում բարձրաստիճան անձանց աշխատավարձերն այդքան էլ բարձր չեն:
Armrus.info-ն տեղեկություններ է հավաքել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների եկամուտների մասին.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Հրապարակված պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2016թ. Սերժ Սարգսյանի եկամուտը կազմել է 27 միլիոն 948 հազար դրամ (57 հազար դոլար), որից 11 և 2 միլիոն դրամը աշխատավարձն է, իսկ ևս 14 միլիոն դրամը՝ ապահովված են տոկոսադրույքային վարկերով: Սարգսյանի հայտարարագրում նշված չէ անշարժ գույք, սակայն նշվում է 107 միլիոն դրամ (220 հազար դոլար)՝ որպես տրամադրված վարկ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
2016թ. Վլադիմիր Պուտինը վաստակել է 8 միլիոն 858 հազար 432 ռուբլի (156.443 դոլար): Նախորդ տարվա հետ համեմատած՝ ՌԴ նախագահ եկամուտը նվազել է մոտ 33 հազար ռուբլիով: Հայտարարագրում նշվում է 1,5 հազար քառ. մ տարածքով հողատարածք, բնակարան (77 քառ. մ) և ավտոտնակ (18 քառ. մ), ինչպես նաև ԳԱԶ Մ21 երկու մեքենա, «Նիվա» և «Սկիֆ» ավտոմոբիլային կցորդ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի ԿԸՀ-ում Բելառուսի նախագահի ներկայացված հայտարարագրում նշված է միայն նրա աշխատավարձի չափը՝ մոտ 46 միլիոն բելառուսական ռուբլի ամսական կամ 54.000 դոլար՝ տարեկան: Այլ եկամուտներ պաշտոնապես նշված չեն:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաև
Ղրղզստանի նախագահի եկամուտը կազմում է 1 միլիոն 298,45 հազար սոմ (19 հազար դոլար): Ընդ որում, նախագահի ծախսերը եղել են 26 անգամ բարձր՝ 34 միլիոն սոմ: Պաշտոնական հայտարարագրում նա բացատրել է, որ անցած տարի նա ծախսել է ոչ միայն վաստակած միջոցները, այլև ավելի վաղ կուտակած խնայողությունները: Նշված են նաև շինություն 116,34 քառ. մ տարածքով, ինչպես նաև 2,7 հա տարածք: Բացի այդ, Աթամբաևն ունի 100% մասնաբաժին «ОсОО»-ում, որի անվանումը չի բացվում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև
Ղազախստանի նախագահի դեպքում իրավիճակն այլ է: Հավանաբար, Ղազախստանում թաքցնում են նախագահի պաշտոնական հայտարարագիրը, քանի որ համացանցի օգտատերերի համար այն գտնելն անհնար է: Սակայն որոշ տվյալներով՝ Նազարբաևը դոլարային միլիարդատեր է: