Ոսկու գրավով վարկեր` մատչելի պայմաններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկն առաջարկում է ոսկու գրավով վարկեր` սկսած 19% տարեկան տոկոսադրույքով: Վարկի ժամկետը կազմում է մինչև 36 ամիս, գումարը` մինչև 2 մլն ՀՀ դրամ: Վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Մալաթիա», «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» և «Քոչար» երևանյան մասնաճյուղերում և մարզերի` «Աբովյան», «Էջմիածին», «Սևան», «Մարտունի», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» և «Արմավիր» մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

Շահավետ պայմանների շնորհիվ ոսկու գրավով վարկը հասանելի է մեծ թվով հաճախորդների համար և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը:

«U-Gold» և «U-Gold+» վարկատեսակների տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:




Լրահոս