Երևանի քաղաքապետարանը խոստանում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում ավարտին հասցնել Մաշտոցի պողոտայում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետարանը, սակայն, չի հստակեցնում` ստույգ քանի օր հետո այդ աշխատանքները կավատվեն, իսկ մինչ այդ վարորդների նյարդերն արդեն տեղի են տալիս:
Բանն այն է, որ Մաշտոցի պողոտան Երևանի գլխավոր մայրուղիներից է և համարվում է մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերով ամենածանրաբեռնված փողոցներից մեկը, և կարկատան արված փողոցներով երթևեկելը վնասում է ոչ միայն ավտոմեքենայի պահեստամասերը, այլև վրդովվմունքի և դժգոհությունների տեղիք է տալիս:
Հնարավո՞ր չէ արդյոք ասֆալտապատումն ավելի սեղմ ժամկետներում իրականացնել և ավելի արդյունավետ ու որակով անել, որպեսզի մեկ տարի հետո կրկին ասֆալտապատելու անհրաժեշտություն չլինի: Այս հարցին քաղաքապետարանը պատասխանում է այսպես` գոյություն ունի փուլ, որն իր մեջ որոշակի գործողություններ է պարունակում: Իսկ այն ժամանակատար է:
Իսկ մինչ այդ ArmLur.am-ը հարցումներ անցկացրեց Երևանի կենտրոնում, մասնավորապես, այն հատվածներում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում` հասկանալու համար` ինչպես են վերաբերվում վարորդները անվերջանալի ասֆալտապատումներին:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: