Ուկրաինայի ադրբեջանցիները Ռադային կոչ են արել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր չհայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ադրբեջանական համայնքը դիմել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Պարուբիին՝ կոչ անելով քննարկման չդնել երկրի խորհրդարանում Զապորոժի շրջանի պատգամավորների նախաձեռնությունը՝ ապրիլի  24-ը Հայոց ցեղասպանության օր հայտարարել մասին:

Ուղերձում ասվում է, որ Գերագույն ռադայում Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկումը Կիևի և Բաքվի, ինչպես նաև Անկարայի միջև հարաբերություններում լարվածություն կառաջացնի, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հաղորդվում է նաև, որ Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկումն առաջին հերթին «վնասում է ուկրաինացիների շահերին»:




Լրահոս