Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին ArmLur.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
Նշենք, որ Թուրքիայի խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը. քաղաքացիները բողոքում են ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքների դեմ:
Թուրքագետի խոսքով՝ հանրաքվեի արդյունքներով գրանցված հասարակական բևեռացվածությունը, խորը տարանջատումն ու մասնատվածությունը զգացնել է տալիս, որն էլ ավելի խորացման է տանում Թուրքիայի ներքաղաքական գործընթացները:
«Չափազանց կարևոր է, որ գրեթե կեսը դեմ արտահայտվեց նշված փոփոխություններին: Սա քաղաքական բարձր ցուցանիշ է: Սա չափազանց լուրջ խնդիր է, քանի որ իշխանությունները, չնայած հասան հաղթանակի, այդուհանդերձ դա գոհացուցիչ չէ»,- ընդգծեց նա:
Լևոն Հովսեփյանի գնահատմամբ՝ հասարակության մի զանգվածը չի ցանկանում հանդուրժել Էրդողանի անձի վրա հիմնված իշխանությունը, չի ցանականում տեսնել բռնապետական Թուրքիա: Սակայն ներկայիս իշխանություններն ճնշումներով փորձում են լռեցնել ժողովրդի ընդվզումն ու ըմբոստությունը:
Լիդա Եղիազարյան