«Ինտեր»-ի և «Միլան»-ի սեփականտերերը մտադիր են մեծ գումարներ ներդնել՝ նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար: «Corriere dello Sport»-ը հայտնում է, որ ակումբները մտադիր են 280 մլն եվրո ծախսել:
«Միլանը» ցանկանում է 130 մլն ծախսել, իսկ «Ինտեր»-ն էլ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում՝ 150 մլն:
«Միլան»ժի տրանսֆերային նպատակներն են Ալվարո Մորատան, Կարիմ Բենզեման, Մատեո Կովաչիչը (բոլորը՝ «Ռեալ»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (Դորտմունդի «Բորուսիա»), Ալեքսանդր Լյակազետը («Լիոն»), Մատեո Մուսակիոն («Վիլյառեալ») և Դանիելե դե Ռոսին («Ռոմա»):
Իսկ «Ինտեր»-ի նպատակներն են Ֆաբինիոն («Մոնակո»), Անդրեա Պետանիան («Ատալանտա»), Կոստաս Մանոլասը («Ռոմա»), Մարկինիոսը (ՊՍԺ) և Ստեֆան դե Վրեյը («Լացիո»):