
Երեկ Արցախում հակառակորդի կրակոցից հարզենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանը, ով տեղափովել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այնտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ վնասվածքը գլխի շրջանում է, վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ զինծառայողը Տավուշի մարզից է: Դիլիջանի զինկոմի տեղակալ փոխգնդապետ Օրդինյանը Armtimes.com-ին հայտնել է, որ զինծառայողին արդեն վիրահատել են և սպասում են նորությունների: