ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի մարզպետը սկսել է «վրեժ լուծելու» գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Մարզն իրենց տիրապետության տակ վերցնել փորձող եւ իշխանությունների հովանավորչությունը վայելող Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, սկսել են հետընտրական հաշվեհարդար տեսնել իրենց համար չաշխատած պաշտոնյաների հետ:

Դեռեւս ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժեր եւ լրատվամիջոցներ բարձրաձայնում էին, որ մարզպետ Գրիգորյանը բավականին շուտ-շուտ իր աշխատասենյակ է կանչում մարզի համայնքների բոլոր այն ղեկավարներին, որոնք առանց թաքցնելու սատարում էին Արգամ Աբրահամյանին եւ սպառնալից հորդորում ընտրել եղբորը՝ Արայիկ Գրիգորյանին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս