«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը ՍԴ-ում կքննվի ապրիլի 25-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 18-ի աշխատակարգային որոշմամբ նշանակվել է ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:

Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ապրիլի 19-ին` ՍԴ պաշտոնական կայքում:




Լրահոս