Սեյրան Օհանյանը հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Օհանյանն այդ մասին մտածել է, և նրան դրանում համոզել են դեռ նախընտրական շրջանում: Մեր տեղեկություններով՝ Օհանյանը մեծ թիմ ունի՝ զինվորականներ, նույնիսկ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք այս շրջանում Օհանյանի կողքին ակտիվ կանգնած չեն եղել այն պատճառով, որ Սեյրան Օհանյանը որոշել է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին և Վարդան Օսկանյանին։

Օհանյանին իր կողմնակիցները մեկ անգամ չէ, որ համոզել են միայնակ մասնակցել ընտրություններին, բայց նախընտրական թոհուբոհը, Վիկտոր Դալլաքյանի հետ ունեցած պայմանավորվածությունները, հետագայում նաև Օսկանյանի ու Հովհաննիսյանի հետ քննարկումները Օհանյանին ստիպել են դաշինքով մասնակցել ընտրություններին։ Նախկին նախարարը մտածել է, թե ժամանակը չի բավարարի սեփական կուսակցությունը քարոզելու և իր թիմով ներկայանալու համար»,- գրում է թերթը։

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս