Նոր մանրամասներ ՀՀԿ-ի «ռազբորկաներից». Գալուստ Սահակյանին առաջարկվել է հրաժարվել մանդատից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀԿ ներքին «ռազբորկաներից» որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այն, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, արդեն իսկ պարզ է, բայց Սահակյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ ԱԺ ներկայիս նախագահը հնարավորություն ունի հարոջդ խորհրդարանում լինել պատգամավոր:

Ըստ մեր տեղեկությունների՝ Գալուստ Սահակյանին շատ ջերմորեն ու հարգալից առաջարկվել է շարունակել մնալ ՀՀԿ-ի ավագների խորհրդի նախագահ եւ հրաժարվել իրեն հասանելիք մանդատից, պատճառաբանելով, որ Սահակյանը երկար տարիներ է Ազգային ժողովում է եւ այս անգամ կարող է իր տեղը զիջել ուրիշներին: Մանավանդ, որ որդին՝ Արման Սահակյանը, եւս պատրաստվում է դառնալ պատգամավոր: Այս փաստարկը եւս Սահակյանի առջեւ դրվել է եւ նկատվել, որ «տնից երկու պատգամավոր լինելը ճիշտ չէ»:

Սակայն Սահակյանին համոզել չի հաջողվել, նա համառորեն պնդել է, որ ուզում է լինել 6-րդ գումարման ԱԺ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս