Այս անգամ ևս իշխանությունը լայնորեն կիրառելու է վարչական ռեսուրսը. ովքեր են առաջադրվել ՀՀԿ-ի ավագանու ցուցակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու այս ընտրությունները մեկ էական առանձնահատկություն ունեն. նոր Սահմանադրության 182-րդ հոդվածի համաձայն՝ համայնքապետերն այլեւս զրկված են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից. այդ պատասխանատվությունը դրված է ավագանու վրա: Իսկ համայնքապետերը պետք է ընդամենը կատարեն ավագանու կայացրած որոշումները եւ իրականացնեն համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը: Այս առումով տրամաբանությունը ենթադրում էր, որ ՀՀԿ ավագանու ցուցակը բաղկացած կլինի պրոֆեսիոնալ անձանցից, այնինչ՝ հակառան է. ՀՀԿ-ն ավագանու ցուցակում առաջադրել է հավատարիմ մարդկանց, եւ ակնհայտ է, որ ավագանու փոխարեն որոշումներ կայացնողը լինելու է Տարոն Մարգարյանը:

Եւ այսպես, ՀՀԿ ցուցակում են «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԷՑ-ի աշխատակիցներ, Տարոն Մարգարյանի մասին գիտական հոդված գրած Աննա Ասատրյանը, քաղաքապետի տեղակալները, թաղապետերը, քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր: Ասել է, թե այս անգամ եւս իշխանությունը լայնորեն կիրառելու է վարչական ռեսուրսը՝ հօգուտ ՀՀԿ-ի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս