Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել Միհրան Պողոսյանին. մանրամասներ հանդիպումից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին որեւէ դեպքում՝ չեն ցանկանում կրկին գործադիրում տեսնել: Ու քանի որ նա ԱԺ այս ընտրություններում Երեւանի թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու եւ ստացել էր բավարար թվով ձայն, կգործուղվի խորհրդարան:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Միհրան Պողոսյանին օրերս իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը եւ շատ բաց տեքստով ասել, որ գործադիրում նրա պաշտոնավարումը հաշված ամիսներ կարող է տեւել, ուստի լավ է, որ նա բավարարվի պատգամավորի կարգավիճակով:

Պողոսյանն էլ ցանկություն է հայտնել լինելու ոչ թե սովորական պատգամավոր, այլ գոնե խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ: Նախկին ԱԱԾ-ական Մ. Պողոսյանը ցանկացել է գլխավորել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, սակայն նրան բացատրվել է, որ դա անհնար է, քանի որ նաունը կապված է օֆշորային սկանդալի հետ, ինչի պատճառով, հիշեցնենք, նա հրաժարական տվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս