Թրամփը հանձնարարել է վերանայել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է ստուգել Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի չեղարկման մասին որոշումը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Թիլերսոնի խոսքով՝ համաձայնագիրը կստուգեն տարբեր գերատեսչություններ ազգային անվտանգության խորհրդի ղեկավարությամբ: Գերատեսչությունները պետք է գնահեն, թե արդյոք որոշումը համապատասխանել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի շահերին:

Ընդ որում, Պետդեպարտամենտը նամակ է հղել ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին, որում ասվում է, որ Իրանը հետևում է իր պարտավորություններին:

2015թ. հուլիսին Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» համաձայնության են եկել իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցով: Այդ ժամանակ որոշում է ընդունվել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:




Լրահոս