Ապրիլի 16-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ Տեր Փառեն Անդրանիկ քահանա Առաքելյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Այնուհետև կատարվեց զատկական հավկիթների օրհնության կարգ: Հիմնարկում հյուրնկալված կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և նկարիչ Արամայիս Մխիթարյանը դատապարտյալներին և հիմնարկի աշխատակիցներին Ավետարաններ նվիրեցին:
Տոնական օրվա ընթացքում կատարվեց նաև մատաղի օրհնության արարողություն, ինչից հետո այն բաժանվեց դատապարտյալներին:
Նույն օրը Սուրբ հարության առթիվ ժամերգություն կատարվեց նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի խաչքարի մոտ, ինչից հետո կին դատապարտյալները տոնական օրն աբողջացրին իրենց ելույթներով, իսկ ավարտին` հիմնարկի ակումբում օրվա խորհրդին համահունչ ֆիլմ դիտեցին:
Ապրիլի 18-ին էլ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ, Լմբատավանքի հոգևոր երգչախմբի մասնակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Զատկական պատարագ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին