Ռուսաստանը շարունակում է կորուստներ կրել Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ևս երկու ռուս զինծառայող է զոհվել, փոխանցում է  Reuters-ը:

Զոհվածները պայմանագրային զինծառայողներ 41-ամյա Ալեքսեյ Սաֆոնովն ու 46-ամյա Վլադիմիր Պլուտինսկին են: Գործակալության տվյալներով՝ 2017թ. հունվարից Սիրիայում զոհված ռուս զինծառայողների թիվը հասել է 21-ի:

Ավելի վաղ հաղորդվել է մեկ այլ ռուս զինծառայողի մահվան մասին:

Գործակալության տեղեկություններով՝ զինծառայողներից մեկը զոհվել է մարտի կեսերին, նրան հուղարկավորել են Ռուսաստանի հարավում, որտեղ նա ծնվել է: Մինչ ռազմական օպերացիան նա մասնակցել է Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողություններին:




Լրահոս