«Իսլամական պետությունն» ամերիկացիների դեմ քիմիական զենք է կիրառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ամերիկացի և ավստրալացի ռազմական հրահանգիչների դեմ քիմիական զենք է կիրառել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBS հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը: Բուժօգնություն է պահանջվել 25 իրաքցու, ընդ որում, հրահանգիչներից ոչ մեկ չի տուժել:

Հեռուստաալիքը հայտնել է նաև դեպքի հետաքննության սկզբի մասին:

Հաղորդվում է, որ սա «Իսլամական պետության» արդեն երկրորդ հարձակումն է վերջին մի քանի օրվա ընթացքում: Դրանից առաջ իրաքցի սպաներից մեկը հայտնել է, որ գրոհայինները քլոր են կիրառել Մոսուլի արևմտյան հատվածում:




Լրահոս