ՖՈՏՈ. Ինչ կկատարվի օրգանիզմի հետ եղունգների լաք քսելուց 10 ժամ անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղունգների լաքը չի կարելի հաճախակի քսել. այդպես եղունգները սկսում են թուլանալ և դեղնել: Իրականում այն ավելի մեծ վնաս է հասցնում օրգանիզմին, քան ընդունված է մտածել:

Ինչ կկատարվի օրգանիզմի հետ այն քսելուց 10 ժամ անց.

Լաքի վտանգը կայանում է դրա տոքսիկության մեջ: Եղունգների համար ժամանակակից կոսմետիկան պարունակում է հետևյալ բաղադրիչները, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը.

Տոլուոլ (Toluene). կարող է ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա և վերարտադրողական համակարգի խնդիրներ առաջացնել:

– Ֆորմալդեգիդ (Formaldehyde). անգույն գազ, որի շնորհիվ լաքը երկար է պահպանվում: Ալերգիկ մարդկանց մոտ հնարավոր է դերմատիտ և քիմիական այտուցներ:

– Դիբուտիլֆտալատ (Dibutyl Рhthalate). այս վտանգավոր բաղադրիչի պատճառով կարող է առաջանալ էնդոկրին խախտումներ, գինեկոլոգիական հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ:

Ինչպե՞ս ընտրել լաք, որն անվտանգ կլինի առողջության համար.

  • «5-Free». այս նշումը նշանակում է, որ լաքը չի պարունակում ֆորմալդեգիդ, դրա ածանցյալները, տոլուոլ, դիբուտիլֆտալատ և կամֆորա:
  • «3-Free». նշանակում է, որ չկան միայն 3 բաղադրիչները՝  formaldehyde, dibutyl phthalate և toluene:




Լրահոս