ՖՈՏՈ. Օրենքներ, որոնք Մեծ Բրիտանիայի թագուհին կարող է խախտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացարձակ միապետությունը մնացել է անցյալում, սակայն նույնիսկ մեր օրերում Մեծ Բրիտանիայի թագուհին մի շարք առավելություններ ունի: Այդ թվում՝ օրենքն անտեսելու իրավունքը, որոնք պարտավոր են հետևել բոլոր մահկանացուները:

Օրենքներ և կանոններ, որոնք Ելիզավետա II-ը կարող է խախտել առանց որևէ հետևանքների.

Ազգանվան օգտագործում

Անցյալում թագավորական ընտանիքի անդամները չեն ունեցել ազգանուններ, նրանք օգտագործել են միայն անձնական և արքայատոհմի անունները: Այդպես է շարունակվել մինչև 1917թ.-ը, մինչ Ելիզավետա II-ի պապը՝ Գեորգ  V-ը չորոշեց, որ Վինձոր ազգանունը պատոնապես պետք է թագավորական ընտանիքի ազգանունը լինի: Սակայն այժմ թագավորական ընտանիքը չի օգտվում իր ազգանունից, այն պարզապես պետք չէ նրանց:

Անձնագրի առկայություն

Ամենագլխավոր փաստաթղթի բացակայությունը չի խանգարում թագուհուն բյուրոկրատական ձևականություններ իրականացնել և ազատ տեղաշարժվել ողջ աշխարհով: Այդ փաստաթուղը միապետը չի կարող ունենալ, քանի որ անհնար է անձնագիր հանձնել ինքն իրեն, քանի որ Մեծ Բրիտանիայում այն հանձնվում է Նորին Մեծության անունից:

Մեքենա վարելու իրավունք

Եվս մեկ փաստաթուղթ, որը թագուհուն պետք չէ:

Արագության ռեժիմի պահպանումը

Նա կարող է իրեն մեծ արագություն թույլ տալ, սակայն հազիվ թե նա նման անբարեխղճություն թույլ տա պատկառելի տարիքում:

Հարկերից խուսափում

Թագուհին պարտավոր չէ հարկե վճարել, չնայած այն բանին, որ 1992թ.-ից նա կամավոր հարկ է վճարում:

Դատարանի առջև պատասխան տալու պարտավորություն

Մեծ Բրիտանիայի թագուհու դեմ չի կարելի քրեական գործ հարուցել, դատարան հրավիրել որպես վկա կամ առավել ևս բանտ ուղարկել:Համարվում է, որ միապետը «չի կարող վատ մտքեր ունենալ և վատ արարքներ անել»:

Սննդի մեջ կարապների օգտագործման արգելքը

Թագուհուն են պատկանում երկրում բոլոր վայրի կարապներն ու բրիտանական ջրերում բոլոր դելֆինները: Այդ գեղեցիկ արարածների դեմ որս կազմակերպելն օրենքով արգելված է, սակայն եթե թագուհին ցանկանար օգտագործել կարապներին սննդի մեջ, ապա կարող էր անել: Բարեբախտաբար, կարապները ներառված չեն թագուհու սննդակարգում:

Տեղեկատվության ազատության մասին օրենքը

Մեծ Բրիտանիայում տեղեկատվության ազատության մասին օրենքն ասում է, որ քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկատվության խնդրել իշխանության մարմիններից, իսկ վերջիններս պարտավոր են տրամադրել այդ տեղեկատվությունը: Սակայն թագավորական ընտանիքի դեպքում այլ է. նրանց բոլոր գործերը գաղտնի բնույթ ունեն:




Լրահոս