
Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին կարող են զրկել ռուսական քաղաքացիությունից, եթե պարզվի, որ նա քաղաքացիություն է ստացել խախտումներով: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta-ն, ասել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով վարչության ներկայացուցիչը:
Ներկայումս ՌԴ ՆԳՆ-ն ստուգումներ է անցկացնում, թե ինչպես է Ազիմովը քաղաքացիություն ստացել, որի արդյունքով իրավական գնահատակ կտրվի:
Նրա կողմնակիցները ևս կզրկվեն քաղաքացիությունից, հայտնել են ՆԳՆ-ում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Ազիմովը ճանաչել է իր մեղքը: