Ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում, որպեսզի Աբխազիայի միջով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերսկսվի: Այս մասին այսօր Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում Աբխազիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Տարանցման վերսկսման համար նույնիսկ իրավական հիմք կա: Այն կարող է հիմնվել այն համաձայնությունների վրա, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011թ.: Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգիռ են տարանցման վերսկսման հարցում: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ հանրապետությունը ևս դեմ չէ»,-ասել է Լավրովը:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան ևս հաստատել է, որ հանրապետությունը պատրաստ է վերսկսել դեպի Հայաստան տարանցումը, քանի որ դա բյուջեում հավելյալ միջոցներ ունենալու հնարավություն է: