Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին տեղափոխեցին Մալայան ակնաբուժական կենտրոն` վիրահատության: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Խանդոյանի փաստաբանից` Արա Ղարագյոզյանից:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը աչքի վնասվածքը ստացել է անցյալ տարվա հուլիսի 20-ին, հայտնի դեպքերի ժամանակ, հատուկ միջոցի կիրառման հետևանքով: Եվ վիրահատությունը կատարվում է դեպքից 8 ամիս անց: