Ռուսաստանում միջինասիացի ահաբեկիչներ են ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Վլադիմիրի մարզում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները երկու հավանական գրոհայինի են ոչնչացրել, ովքեր կապ ունեն միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձերբակալման ժամանակ կասկածյալները ակտիվ դիմադրություն են ցուցաբերել՝ մարտի բռնվելով հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ:

ԱԴԾ-ի տեղեկություններով՝ 1991 և 1987թթ. ծնված միջինասիացիները կապ են ունեցել միջազգային ահաբեկիչների հետ:

Դեպքի վայրում ռումբի պատրաստման բաղադրիչներ, ԱԿ-74 ավտոմատ, ՊՄ հրացան և զինամթերք է հայտնաբերվել: Ուժայինների շրջանում տուժածներ չկան:

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:




Լրահոս