
Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Հակոբյանի կինը` Արմինեն, և հայտնեց, որ այսօր իր անջափահաս երեխայի հետ տեսակցության է գնացել ամուսնուն, սակայն վարչությունից առանց պատճառաբանության արգելում են տեսակցել:
Դատապարտյալի կնոջ ներկայացմամբ` նրան հայտնի է դարձել, որ մոր և մանկան համար նախատեսված առանձնասենյակները վճարովի են դարձել: Մեր զրուցակիցն անգամ վստահեցրեց, որ դրանք վարձով են տրվում: