ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ArmLur.am-ի` «Դատապարտյալի կինն ահազանգում է. ՔԿ վարչությունն, առանց պատճառաբանության, արգելում է տեսակցել ամուսնուն» հրապարակման կապակցությամբ հայտնում են, որ դատապարտյալ Արմեն Հակոբյանը նախորդ ուրբաթ օրը` ապրիլի 14-ին, արդեն իսկ սպառել է իր կարճատև տեսակցությունների քանակը: Այդ մասին այսօր քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից տեղյակ է պահվել վերջինիս կնոջը:
«Հայտարարում ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը գործել է բացառապես օրենքի շրջանակներում` ներկայացնելով կարճատև տեսակցությունը մերժելու հիմքերը:
Իսկ հրապարակման վերջում տեղ գտած տիկնոջ մտահանգումները սեփական վառ երևակայության արդյունքն է են սոսկ»,- ասվում է պարզաբանման մեջ:
Ի դեպ, քիչ առաջ դատապարտյալի կինը փոխանցեց, թե ամուսինն ինքնավնասում է արել: