Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով կթույլատրվի 25 միավոր անշարժ գույք օտարել: Կառավարության որոշումից տեղեկանում ենք, որ անշարժ գույքը հանդիսանում է պետական սեփականություն և ՀՀ տարբեր մարզերում գտնվող շարունակ չօգտագործվող է՝ ոչ բարվոք վիճակում:
Անշարժ գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսի չափը: Նշված 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 132 389.38 ՀՀ դրամ: