Մոսկվայում մոտ ժամանակներս Ռուսաստանի , Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հավանականության կա:
Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում մոտ ժամանակներս Մոսկվայում կարող է կայանալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,-ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ԶԼՄ-ների համար տեղեկատվություն կտրամադրվի, երբ հայտնի լինեն հանդիպման մանրամասները: