Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրանի շրջանի Ժեմկովկա գյուղում ապրիլի 18-ին 34-ամյա հայի դի է հայտնաբերվել, փոխանցում է Rusarminfo-ն:
Տղամարդու դին պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի հարվածներով հայտնաբերվել է մասնավոր տանը, որը նա վարձակալում էր:
«Վալգա Նյուզ» պարբերականի տեղեկություններով՝ սպանվածը չի ունեցել մշտական աշխատանք և քաղաքացիություն: Ավելի վաղ նա դատված է եղել կողոպուտի մեղադրանքով:
Իրավապահ մարմինները հետաքննում են տեղի ունեցածի հանգամանքներն ու փնտրում մարդասպանին: