Արմենիա ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Իսրայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած երկար բանակցությունների արդյունքում Արմենիա ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով:

Չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին:
Դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:




Լրահոս