
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է արտահայտել, որ Չեմպիոնների լիգայում հերթական հաղթանակի մասին խոսելու համար դեռ վաղ է: Նա այս մասին ասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիա»-ի հետ կայացած խաղից հետո, որի ժամանակ իսպանական ակումբը կարողացավ 4:2 հաշվով հաղթանակ տոնել և դուրս գալ կիսաեզրափակիչ:
«Դեռևս վաղ է խոսել «Ռեալ»-ի՝ Չեմպիոնների լիգայում 12-րդ հաղթանակի մասին: Բայց Աստված տա, որ մենք հասնենք դրան և հաղթենք մրցաշարում»,- նշել է Ռոնալդուն: