
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ Հայաստանում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակ
«Ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2011 թվականին՝ 19706 դեպք, 2012 թվականին՝ 19 հազար,: 2016 թվականին գրանցվել է 16912 դեպք: Իսկ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին: Իսկ 2015-2016 թվականներին նվազել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը::
Մարզային կտրվածքով ամուսնության ամենաբարձր մակարդակը Վայոց ձորում է, հաջորդում է Երևանը և Կոտայքը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում` մոտ 4 տոկոս: Իսկ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում:
Ամուսնությունների միջին տարիքում ևս փոփոխություններ են եղել: Եթե առաջ տղամարդկանց միջին տարիքը 25,5 տարեկանն էր, ապա հիմա 29,4 տարեկանն է, եթե կանանցը 22 տարեկանն էր հիմա արդեն` 26,2 տարեկանը: