Հիմա ով ինչ ձայն որ չի հավաքել, ամեն ինչ կարող է ասել. Հովհաննես Հովսեփյանը՝ կուսակիցների վրդովմունքի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից եղան մարդիկ, որոնք բարձրաձայնեցին բաժանված ընտրակաշառքի մասին, ակնարկեցին ձայների հաշվարկի ժամանակ իրենց քվեաթերթիկները կուսակից ընկերոջ օգտին դնելու մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հատուկ զգուշացրել էր, որ իրարից «ձայն գողանալ չկա»` երեւույթի դեմն առնելու համար պատասխանատու նշանակելով ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Հովիկ Հովսեփյանի հետ:

«Չկա տենց բան: Հիմա ով ինչ ձայն որ չի հավաքել, ամեն ինչ կարող է ասել, ես այդպիսի դեպք չեմ արձանագրել ոչ մի տեղ այդպիսի բան չի եղել»,- շտապեց հերքել նա: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների քննադատություններին, Հովսեփյանն ասաց. «Դե, հիմա ես ի՞նչ անեմ: Ես վստահում եմ իմ թիմին, իմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր համարձակ այդ ամեն ինչն արել են, հիմա ես մտածեմ՝ ով ինչ է ասել, ավելին ասեմ Ձեզ՝ այդ մարդիկ եղել են բացարձակապես անկախ մարդիկ, հասկանո՞ւմ եք Դուք դա»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս