ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումն ի նպաստ իշխանության. մանդատների բաշխումը հետևի քաղաքապետի ընտրություններին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը խիստ ձեռնտու է եղել Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը։ Բանն այն է, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումի առկայությունը մանդատների բաժանումը, նոր խորհրդարանի ձևավորումն ու լիազորությունների ստանձնումը հետաձգում է երկու շաբաթով։ Այդ ընթացքում իշխանությունը Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տ. Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար:

Եթե ՍԴ-ն հենց ապրիլի 25-ին հրապարակի ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ իր որոշումը, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ հինգշաբթի օրը, բայց եթե այն ոչ թե սահմանված 14-օրյա ժամկետում, այլ մի քանի օր ուշ տեղի ունենա, ապա ԱԺ VI գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից 4 օր հետո: Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդ տարբերակը կգործի, որ մանդատների բաշխումը հետևի քաղաքապետի ընտրություններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս