Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց հերթական հանձնարարականները, որոնք հիմնականում ուղղված էին տարածքների մաքրությանն ապահովմանը:
Նա նշեց, թե դա հատկապես նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը, քանի որ տուրիստներին Հայաստանում ամեն ինչ դուր է գալիս, բացի մաքրությունից: Անդրադառնալով Սևանին` նա ասաց, որ այդտեղ ևս պետք է մաքրությունն ապահովել:
«Դուք մի հատ նայում եք ընդեղի բուտկաները, Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների փաթեթը, եթե քամի է, օդում է: Սևանի եկեղեցին, որ կա, ավելի լավ է տուրիստներին չտանեք», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: