Օբաման խաբեց Թուրքիային. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է Անկարային և աջակցել է սիրիական քրդական ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD)՝ չնայած ձեռքբերված համաձայնություններին:

Էրդողանը պատասխանել է Al Jazeera հեռուստաալիքի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ադմինիստրացիան պատրաստ է փոխել վերաբերմունքը PYD-ի և  YPG-ի (սիրիացի քրդերի «Ազգային ինքնապաշտպանության ստորաբաժանումներ») հանդեպ:

«Թրամփի հետ անձնական հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք այդ հարցը, և ես կներկայացնեմ փաստաթղթերը: ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն կա PYD-ի դեմ պայքարի հարցով, այն գործում էր նաև Օբամայի օրոք: Սակայն, ցավոք, նա խաբեց Թուրքիային PYD-ի և  YPG-ի դեմ պայքարի հարցում: Հուսով եմ՝ ԱՄՆ-ի  նոր ադմինիստրացիան այլ կլինի և նույն սխալը չի կրկնի»,-հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ ժամանակն է վերջ դնել PYD ահաբեկչական խմբավորման գործունեությանը:




Լրահոս